Պետերբուրգում բացվել է «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը
December 1, 2017
Սանկտ Պետերբուրգում մեծ հանդիսավորությամբ բացվեց «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցը։ Այն նախաձեռնել եւ կազմակերպել էին «Դեպի Արարատ» կազմակերպության պետերբուրգյան կազմակերպության անդամները։ Հանդիսավոր մասը ներկաները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ արցախյան քառօրյա պատերազմի զոհերի։