Պետերբուրգում հայ բռնցքամարտիկներից երկուսին հաջողվել է հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ

Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկան Հայաստանի 3 ներկայացուցիչներ, որոնցից 2-ին հաջողվեց հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ:

Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն` 56 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտում պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյին: 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն առավելության հասավ լատվիացի Արտուրա Ժինկովսկիի նկատմամբ:

Հաղթանակ էր նաև տոնել  60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով վաղը կանցկացնի իր հերթական մենամարտը:
Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս պայքարը չի սկսել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Վերջինս պայքարի մեջ կներգրավվի 1/8 փուլից և իր առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 22-ին:


Source: Yerkir Media
Link: Պետերբուրգում հայ բռնցքամարտիկներից երկուսին հաջողվել է հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image