Պետությունը սոցպաշտպանության ոլորտին կհատկացնի բյուջեի շուրջ 30 տոկոսը

Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի համար հատկացնել 409 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «Դա կազմում է Հայաստանի 2017թ. պետական բյուջեի շուրջ 30.1 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Ծախսային ծրագրային առանձնահատկությունը, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական իշխանության մարմինների համար նախատեսված գումարները  կարող են կազմել չնչին մասը: «Կիրառվել է  նույն մոտեցումը, ինչ պետական իշխանության մյուս մարմինների դեպքում, այսինքն՝ հատկացումները կազմում են այնքան, որ  հնարավորություն կտա նախագծված գործառույթները կազմակերպել»,- ասաց նա:


Source: Yerkir Media
Link: Պետությունը սոցպաշտպանության ոլորտին կհատկացնի բյուջեի շուրջ 30 տոկոսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image