ՊՆ-ում ամփոփվել են Հայաստանի ԶՈՒ-ի անցկացված հավաքի արդյունքները

August 3, 2016

 

Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են Հայաստանի զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն անցկացված հավաքի արդյունքները: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Երկօրյա աշխատանքների ընթացքում Պաշտպանության նախարարության զինված ուժերի եւ գերագույն շտաբի վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջեւ ճշտվել են մարտական պատրաստականությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ աջակցող ուժերի եւ միջոցների կիրառման վերաբերյալ փոխգործակցության կազմակերպման պլանները, մարտական պատրաստության փաստաթղթերը, զորքերի ծավալման եւ մարտական կիրառման, մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Օգոստոսի 3-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ կայացել են մարզումներ, որոնք ղեկավարել է Զինված ուժերի գերագույն շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մարզումների ընթացքում վերստուգվել են մարտական խնդիրներն ու առկա մարտահրավերները: Հաշվի առնելով ապրիլյան մարտական գործողությունների փորձը՝ զորամիավորումների եւ կենտրոնական ենթակայության ուժերի մարտական կարողությունները ստուգելու համարառաջադրվել են գործնական խնդիրներ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image