Պոլ Մաքքարթնին գրել Է իր դստեր բրենդի գովազդային հոլովակի երաժշտությունը (տեսանյութ)

June 16, 2017

Իռլանդացի դերասան Քիլիան Մերֆին մասնակցել Է Stella McCartney մակնիշի գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակված Է YouTube-ում: Հոլովակը նկարահանել են Բաքինգհեմշիրի անտառներում, դրա երաժշտությունը գրել Է Պոլ Մաքքարթնին:

Դերասանը մի քանի մոդելներ Է ներկայացրել հագուստի նոր հավաքածուից: Դրանում տեղ են գտել նեղ տաբատներ, կարճ պիջակներ, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ստելլա Մաքքարթնին հագուստի դիզայներ Է, The Beatles երաժշտական խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը:

Source: Yerkir Media
Link: Պոլ Մաքքարթնին գրել Է իր դստեր բրենդի գովազդային հոլովակի երաժշտությունը (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image