Պորտուգալիան զբոսաշրջության լավագույն երկիրն է Եվրոպայում
July 5, 2018
Երկրորդ տարին անընդմեջ Պորտուգալիան ճանաչվում է «Զբոսաշրջության լավագույն ուղղությունը»Եվրոպայում՝ հաղթելով «զբոսաշրջային Օսկար» հիմնական անվանակարգում և արժանանալով World Travel Awards Europe 2018-ի մրցանակի:
Պորտուգալիան նվաճել է 26 մրցանակ՝ ընդհանուր անվանակարգերի գրեթե 1/3-ը: Բացի գլխավոր մրցանակից՝ Պորտուգալիան ստացել է նաև «Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային բյուրո» տիտղոսը, Մադեյրան ճանաչվել է «Լավագույն կղզե ուղղություն», Լիսաբոնը՝ «Լավագույն քաղաք»:
Մի շարք մրցանակների է արժանացել նաև Հունաստանը: «Կարճատև հանգստի լավագույն քաղաք» է ճանաչվել Աթենքը: