ԱՄՆ-ի Անկախության օրը Երեւանում տոնել են զայդեկո երաժշտության համերգով
July 5, 2018
Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հուլիսի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների Անկախության օրը տոնեց զայդեկո երաժշտության համերգով:
Ելույթ են ունեցել Դուեյն Դոպսին և «Զայդեկո Հելռեյզերս» խումբը
Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում։ Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ։