Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։

«Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։

Աշխարհի առաջնության բացման խաղը կկայանա 2018թ. հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

Source: Yerkir Media
Link: Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image