Պուտինը եւ Թրամփը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց են անցկացրել փոխադարձ պայմանավորվածությամբ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի ղեկավարը նշել Է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Խոսակցության ընթացքում Պուտինը եւ Թրամփը ոչ միայն համակարծիք են եղել ռուս-ամերիկային հարաբերությունների ներկայիս խիստ անբավարար վիճակի հարցում, այլեւ հանդես են եկել դրանց նորմալացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանք ծավալելու օգտին: Ընդգծվել Է, մասնավորապես, երկկողմ կապերի հուսալի հիմք ստեղծելու կարեւորությունը դրանց առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացման ճանապարհով»,- նշում Է ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Պուտինը եւ Թրամփը համակարծիք են եղել թիվ մեկ ընդհանուր թշնամու՝ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի միավորման անհարժեշտության հարցում: Այս առումով քննարկվել են նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պուտինը եւ Թրամփը պայմանավորվել են շարունակել հեռախոսային շփումները եւ հեռանակարում նախատեսել անձնական հանդիպում, որի նախապատրաստմամբ կզբաղվեն երկու կողմերի ներկայացուցիչները:


Source: Yerkir Media
Link: Պուտինը եւ Թրամփը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image