Պուտինը կանանց տոնը շնորհավորել է բանաստեղծությամբ

March 8, 2017

tert.am— Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց տոնն՝ ավանդական շնորհավորական ուղերձից բացի արտասանելով Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից մեկը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինը նկատել է, որ զուր չէ, որ տղամարդիկ դեռ հնուց կանանց բանաստեղծություններ ու երաժշտություն են ձոնել: ՌԴ նախագահն այս համատեքստում մեջբերել է հայտնի պոետ Բալմոնտի՝ կնոջը նվիրված բանաստեղծություններից մեկը.

«Կինը մեզ հետ է, երբ մենք ծնվում ենք, կինը մեզ հետ է մեր վերջին պահին: Կինը զինանշան է, երբ մենք կռվում ենք, կինը ցնծություն է բացված աչքերին»,-մեջբերել է Պուտինը:

Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կրեմլի պատին հայտնվել է ինքնատիպ շնորհավորական պրոյեկցիա:

 

Source: Yerkir Media
Link: Պուտինը կանանց տոնը շնորհավորել է բանաստեղծությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image