Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հալեպի եւ Մոսուլի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ, կարծիքներ են փոխանակել սիրիական  ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ եւ արծարծել են Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով Իրաքում իրականացվող  գործողության ընթացքը: Այդ մասին հայտնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմից, մասնավորապես, ընդգծվել Է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ նրան միակից ահաբեկչական մյուս խմբավորումներից չափավոր ընդդիմության ջոկատների հստակ սահմանազատման ապահովման կարեւորությունը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:


Source: Yerkir Media
Link: Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հալեպի եւ Մոսուլի շուրջ ստեղծված իրավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image