ՊՊԾ գնդի մոտակայքում ոստիկան է սպանվել «դիպուկահարի կրակոցից»
July 30, 2016
Ոստիկանության հաղորդմամբ, այսօր ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա սպանվել է ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, ոստիկանը սպանվել է քիչ առաջ՝ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից բացված կրակից: