Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Ջասթին Թրյուդոն գրառում է կատարել Ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաեւ արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։