Ջերմուկում ավարտվեց շախմատի «Գրան պրի» մրցաշարը

Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների  «Գրան պրի»-ն ավարտվեց, որի հաղթող դարձավ Կիրիլ Շևչենկոն՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր::

6-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացրեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին  մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:

Source: Yerkir Media
Link: Ջերմուկում ավարտվեց շախմատի «Գրան պրի» մրցաշարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image