Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները:
«Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին եւ, թե ո՞ւր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»,- ասել է նա:
Source: Yerkir Media
Link: Ջոն Քիրբի. «ԱՄՆ-ն հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ»