«Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» հրապարակման ուսումնասիրությամբ քրգործ է հարուցվել

ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

jungl

Համացանցում օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ «Ջունգլ» մականունով հայտնի Գեւորգ Սարգսյանը Տերյան փողոցում ծեծել է իր կնոջը:

Իսկ այդ դեպքից հետո՝ երեկ Գեւորգ Սարգսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Գևորգ Սարգսյանը հանրությանը հայտնի է նաև ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության վերաբերյալ քրեական գործով. նա մեղադրյալ է և ազատվել է նախնական կալանքից:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


Source: Yerkir Media
Link: «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» հրապարակման ուսումնասիրությամբ քրգործ է հարուցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image