Ջրի սակագինը բարձրացավ 11,4 դրամով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասամբ բավարարեց «Վեոլիա ջ ուր» ընկերության հայտը եւ որոշեց, որ մեկ խորանարդ մետրի գինը կբարձրանա 11, 4 դրամով։ Բայց, ըստ հանձնաժողվի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ բարձրացումը չի անդրադառնա բնակիչների վրա։
Իրենք իրենց որոշման նախագիծը կներկայացնեն ոչ ուշ քան դեկտեմբլրի 31ին։ Ընկերությունն առաջարկում էր ջուրը թանկացնել 14,3 դրամով։ Հունվարի մեկից գործող սակագինը կլինի 191, 4 դրամ, սակայն սա բնակիչների վրա չի անդրադառնա։ Ավելացված մասը կսուբսիդավորվի կառավարությունը։ Քանի որ «Վեոլիա ջուրը» վարձակալում է Հայաստանի խմելու ջուրը, կառավարությունը կնվազեզնի վարձակալության վճարը եւ դրա հաշվին բնակիչների համար վարձավարը կմնա նույնը։