Ռաշիդինի մատույցներում դաժան մարտեր են ծավալվում կառավարական ուժերի ու «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիցիայի անդամների միջեւ

 

Սիրիայի կառավարական զորքերը շաբաթ առավոտյան նշանակետային կրակ են բացել Հալեպի արմուտքում ահաբեկիչների վերջին հենակետի վրա՝ Ռաշիդին միկրոթաղամասում, հայտնում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Ավելի վաղ հայտնել էին, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ միասին վերադարձրել է հսկողությունը հոկտեմբերի վերջին զինյալների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասի հանդեպ։ Համատեղ ջանքերով ահաբեկիչները դուրս են մղվել նաեւ մոտակա Մինյան գյուղի։

Հիմա կառավարական ուժերի ու «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիցիայի անդամների միջեւ դաժան մարտեր են ծավալվում Ռաշիդինի մատույցներում։ Միաժամանակ բանակը գնդակոծում է զինյալներին հրթիռային սարքերից ու ականանետերից։ Հենց Ռաշիդին միկրոթաղամասում են գտնվում նաեւ զինյալների պահեստները ու հրամանատարային կետերը։

Արմատական խմբավորումները հոկտեմբերի 28-ին փորձել էին ճեղքել Հալեպի արեւելյան թաղամասերի շրջափակումը, որտեղ մեծ քանակության զինյալներ են մնացել։

Հարձակման ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է գրավել ԱԼ Ասադ թաղամասի մեծ մասը ու մոտենալ համանուն ռազմական ակադեմիային։ Սիրիական բանակն ու աշխարհազորայինները կարողացել են դիմագրավել ակադեմիայի վրա հարձակումներին ու ազատել թաղամասի մի մասը։ Հաջորդ օրն ամբողջովին հետ է մղվել ահաբեկիչների հարձակման երկրորդ փորձը։

Այս շաբաթ կանոնավոր զորքերին ու աշխարհազորայիններին հաջողվել է վերադարձնել հսկողությունը 1070 թաղամասի ու ռազմավարական բարձունքների նկատմամբ։

 


Source: Yerkir Media
Link: Ռաշիդինի մատույցներում դաժան մարտեր են ծավալվում կառավարական ուժերի ու «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիցիայի անդամների միջեւ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image