«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Ռաքայի ավերակները նկարահանել են անօդաչուից: Տեսանյությը հրապարակել Է BFMTV-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հավաստել Է, որ մարտական գործողությունների հետեւանքով քաղաքի մեծ մասը վնասված է կամ ավերված: Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները դեռեւս չեն կարողանում մուտք գործել Ռաքա՝ գնահատելու իրադրությունը եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու:
Հոկտեմբերի 17-ին հաղորդվել է, որ Ռաքան՝ երկար ժամանակ ԻՊ-ի ինքնահռչակ մայրաքաղաքը, լիովին ազատագրված Է զինյալներից: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ չորսամսյա մարտերի ընթացքում քաղաքում 3250 մարդ Է զոհվել: