ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը շարունակում է նվազել
May 26, 2017
2016 թվականին համաշխարհային տնտեսությունը վերականգնվել է, սակայն սպասվածից ավելի ցածր տեմպերով: Համաշխարհային ցնցումներից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը: Երկրի տնտեսական վիճակն ու դրա վրա ազդող գործոներն ամփոփված են Կենտրոնական բանկի 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում:
Ռուսաստանի տնտեսական անկման հետեւանքով շարունակում է նվազել ստացվող դրամական փոխանցումների ներհոսքը: Համաշխարհային անկայուն տնտեսական աճը, զարգացող երկրների ցածր տնտեսական աճը եւ հատկապես Ռուսաստանի առկա տնտեսական հիմնախնդիրները բացասաբար են անդրադարձել Հայաստանի ներդրումային միջավայրի, տնտեսական, արտահանման աճի ու մասնավոր փոխանցումների վրա: