ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները «վստահ են ռազմավարական գործընկերության զարգացման» հարցում
December 25, 2017
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վալդիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են անցկացրել դեկտեմբերի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ զրույցը կայացել է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:
«Պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին, որ երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերությունն այսուհետեւ Էլ կզարգանա»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշվում Է, որ Պուտինը Ալիեւին շնորհավորել է նրա ծննդյան օրվա առթիվ: