ՌԴ-ում ահաբեկչությունների մասին կեղծ ահազանգերի գործով դեռահասներ են ձերբակալվել

Ռուսաստանում ահաբեկչությունների մասին զանգվածային կեղծ ահազանգերի գործում նոր կասկածյալներ են հայտնվել: Ձերբակալվածները դեռահասներ են, որոնք պայթուցիկների մասին լրատվամիջոցներում ու սոցցանցերում հաղորդագրություններից հետո որոշել են կրկնել կեղծ ահազանգերը: Ընդ որում, հատուկ ծառայությունները պնդում են, որ Ռուսաստանի համար այդ աննախադեպ «հեռախոսային ահաբեկչության» կազմակերպիչները արտասահմանում են գտնվում:

Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղադրված ռումբերի մասին կեղծ ահազանգերի փաստով քրեական գործ է հարուցված: Առայժմ ընդամենը մի քանի կեղծ ահաբեկիչների է հաջողվել ձերբակալել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ ահազանգերի հետեւանքով Ռուսաստանի տարբեր շրջաններում տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, դադարեցվել է հարյուրավոր ձեռնարկությունների, դպրոցների, առեւտրի կենտրոնների աշխատանքը:

Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում ահաբեկչությունների մասին կեղծ ահազանգերի գործով դեռահասներ են ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image