ՌԴ-ում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան հազար մարդ է ձերբակալվել

Ավելի քան հազար մարդ է ձերբակալվել Ռուսաստանի 19 քաղաքներում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղղված էին կառավարության նախաձեռնած կենսաթոշակային փոփոխությունների դեմ: Ամենից շատ ձերբակալվածներ եղել են Սանկտ-Պետերբուրգում, այդ քաղաքի ոստիկանության բաժանմունքներ է տարվել բողոքի ակցիայի ավելի քան 450 մասնակից:

Գրանցվել են նաեւ բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ողջ երկրում փողոց դուրս գալու կոչ էր արել կալանավորված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Ի դեպ, ցույցերը համընկել են Ռուսաստանում «քվեարկության միասնական օրվա հետ»՝ երկրի 85 շրջաններում տարբեր մակարդակի ընտրություններ են անցկացվել, ռուսաստանցիները ընտրել են քաղաքապետերի եւ նահանգապետերի:

Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան հազար մարդ է ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image