Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիրը՝ Լապշինի գործի մասին. «Բելոռուսի մոտիվն ակնհայտ է»

January 31, 2017

Բելոռուսի գլխավոր դատախազությւոնը որոշում է կայացրել Բաքվի պահանջով Ադրբեջանին հանձնել Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր,Ռուսատանի եւ Իզրայելի քաղաքացի Աեքսանդր Լապշինին, ում Ադրբեջանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղ այցելելու եւ իր պետական սահմանները անօրինական հատելու մեջ: Բելոռուսի գլխավոր դատախազությունը արդեն իսկ կայացրել է որոշում Լապշինին Բաքվին արտահանձնելու վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ արտահանձնման պահանջը Մինսկի հետ նախապես համաձայնեցրած է եղել: Եթե Ադրբեջանը վստահ չլիներ, որ Մինսկը կկատարի իր պահանջը, իր հեղինակությունը ռիսկի չէր ենթարկի: Սա նշանակում է՝ այս հարցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լուկաշենկոյի` Բաքու կատարած այցի ընթացքում: Ադրբեջանի եւ Մինսկի պայմանավորվածությունները ավելի մեծ են` քաղաքական նշանակությամբ: Իսկ Բելոռուսի մոտիվն ակնհայտ է: Իր տնտեսությունը սնանակացած վիճակում է: Եւ Մեկ անգամ չէ, որ Լուկաշենկոն ֆինանսական աջակցության համար դիմել է Աբեջանին ու շատ հաճախ մերժում չի ստացել»,- նշեց Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Բելոռուսի նման որոշումը ցույց է տալիս, որ այս երկրի համար ադրբեջանի հետ համագործակցությունն ավելին է, քան իր` միջազգային հեղինակությունը որպես երկիր, որտեղ պաշտպանված է օտարեկրյա քաղաքացիների իրավունքը: Փաստորեն, Բելոռուսը Ադրբեջանի համար թույլ օղակ է եւ Լապշինի դեպքը կարող է դառնալ նախադեպ հարյուր հազարավոր այն ռուսաստանցիների համար, ովքեր այցելում են կամ կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիրը՝ Լապշինի գործի մասին. «Բելոռուսի մոտիվն ակնհայտ է»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image