«Ռենո»-ն դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից եւ հայտնվել ավտոճանապարհին

January 18, 2017

Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Renault» մակնիշի 35 SN 122 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ներքևի ավտոճանապարհին, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


Source: Yerkir Media
Link: «Ռենո»-ն դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից եւ հայտնվել ավտոճանապարհին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image