Ռիչարդ Միլսը Ցոլակ Ղուկասյանին զինվորական տարկետում տալու խնդրանքով դիմել է ԿԳՆ

August 15, 2017

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու  խնդրանքով, որպեսզի վերջինս մագիստրոսական ծրագրի կրթությունը ստանա ԱՄՆ-ում: Ղուկասյանին մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում:

Ցոլակ Ղուկասյանը, ով ծնվել է 1995 թվականին Վանաձորում, ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ: Ղուկասյանն ավարտել է Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի բակալավրիատը և 2017թ. «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրի շրջանակում արժանացել է «Նյու Յորք համալսարանի» «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ մագիստրոսական կրթաթոշակին: Ուսումնառության ավարտը նախատեսվում է 2019 թվականի աշնանը:

Source: Yerkir Media
Link: Ռիչարդ Միլսը Ցոլակ Ղուկասյանին զինվորական տարկետում տալու խնդրանքով դիմել է ԿԳՆ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image