Ռոբերտ Քոչարյանը Շենգավիթի դատարանում է

July 27, 2018

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ժամը 11։00-ին մեկնարկել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ժամանակ քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Միջնորդությունում  նշված է.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,- գրված է հաղորդագրությունում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Source: Yerkir Media
Link: Ռոբերտ Քոչարյանը Շենգավիթի դատարանում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image