Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ են նետել

Ոստիկանությունը «Երկիրն այսօրի» հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունը, որ ահազանգ են ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մասին։

Օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է, հայտնեցին Ոստիկանությունից՝ առայժմ ձեռնպահ մնալով այլ տեղեկություններ հաղորդելուց։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Քոչարյանն այժմ հանրապետությունում չէ, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին։ Իսկ միջադեպից ոչ ոք չի տուժել։


Source: Yerkir Media
Link: Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ են նետել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image