Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ չի մասնակցի «Ռոլան Գարոսին»:
«Ցավով հայտնում եմ, որ ես որոշում եմ կայացրել այս տարի չմասնակցել Ֆրանսիայի բաց առաջնությանը: Ես հասել եմ ֆիզիկական իմ պատրաստվածության որոշակի մակարդակի, սակայն զգում եմ, որ դեռ պատրաստ չեմ հարյուր տոկոսով: Անհամբեր սպասում եմ Փարիզի կորտ դուրս գալ 2017 թվականին»,- գրել է Ֆեդերերը:
Շվեյցարացին 1999 թվականից առաջին անգամ բաց կթողնի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը:
Source: Yerkir Media
Link: Ռոջեր Ֆեդերերը 1999 թվականից առաջին անգամ բաց կթողնի «Ռոլան Գարոսը»