Ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել

«Գազպրոմն» ու Վրաստանն ընդհանուր հայտարարի չեն գալիս ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են. ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել:

Վրաստանով Հայաստանին մատակարվող ռուսական գազի 10 տոկոսը Վրաստանին էր բաժին հասնում: Ռուսկան կողմն առաջարկում է ֆիանանսական պարգեւավճար, ինչին դեմ է վրացական կողմը: Կալաձեի խոսքով՝ Վրաստանն ունի «շատ պարզ» դիրքորոշում. երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում էր հումքի տեսքով:


Source: Yerkir Media
Link: Ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image