Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Արեւմուտքի քայլերին՝ չնայած, որ նրան կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
«Պետք է պահպանել ռազմավարական հավասարակշռությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
«Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված ենք լինելու պատասխանել: Միայն թե ես նախապես գիտեմ, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածք ցուցաբերելու համար, թեեւ դա միայն պատասխան է: Բայց պարզ է, որ մենք պետք է պահպանենք անվտանգությունը: Ու ոչ միայն մեր: Մեզ համար շատ կարեւոր է աշխարհում պահպանել ռազմավարական հավասարակշռություն»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Source: Yerkir Media
Link: «Ռուսաստանը կպատասխանի Արեւմուտքի քայլերին». Պուտին