Ռուսաստանը սպասում է Թուրքիայի պարզաբանմանը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ

azatutyun.am— Կրեմլը պարզաբանում է ակնկալում Անկարայից Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ թուրքական զինուժը Սիրիա է մտել նախագահ Ասադի վարչակազմը տապալելու համար:

«Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին», — հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ «Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինված ուժերը լեգիտիմ հիմունքներով են Սիրիայի տարածքում՝ այդ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»:

«Հուսով ենք, որ առաջիկայում ինչ-որ պարզաբանումներ կստանանք մեր թուրք գործընկերներից», — ասել է Պեսկովը և հավելել, որ մինչ այդ Կրեմլը կխուսափի հետևություններ անելուց:

Թուրքիայի նախագահի հայտարարությանը բավական զգուշավոր էր արձագանքել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Մոսկվան հիմնվում է միայն Էրդողանի հրապարակային հայտարարությունների վրա, մինչդեռ Ասադի մասին նրա խոսքերը ձայնագրված չեն», — երեկ հայտարարել էր գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:


Source: Yerkir Media
Link: Ռուսաստանը սպասում է Թուրքիայի պարզաբանմանը՝ Էրդողանի հայտարարության վերաբերյալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image