Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ եւ ռազմավարական վարչության պատվիրակությունը հուլիսի 19-ից 22-ը կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:
Source: Yerkir Media
Link: Ռուսաստանի ԶՈւ պատվիրակությունը կժամանի Հայաստան