Ռուսաստանի կառավարությունն այսօր ամբողջ կազմով հրաժարական կտա
May 7, 2018
Առաջիկա տարիների հանգուցային խնդիրը ռուսաստանցիների իրական եկամուտների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը:
«Դրա համար այժմ լավ հիմք կա: Աճել է տնտեսության ընդհանուր կայունությունը, այն դիմացել Է թե նավթի գների կտրուկ անկմանը, թե պատժամիջոցներով ճնշելու փորձերին, թե գլոբալ իրավիճակային փոփոխություններին»,- ասել է Պուտինը:
Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարների կաբինետի աշխատանքը եւ նշել դրանում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ավանդը:
Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը (չորրորդ անգամ-խմբ.) տեղի կունենա այսօր՝ մայիսի 7-ին։ Դրան կհաջորդի Ռուսաստանի կառավարության հրաժարականը։
Նոր վարչապետի անունն առայժմ հայտնի չէ։
ՌԴ նախագահի ընտրությունները կայացել են մարտի 18-ին: Դրանց մասնակցությունը կազմել Է 67,47 տոկոս: Պուտինը հաղթել Է ձայների 76,69 տոկոսով: