Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 96 տոկոսով պակասել է: Այս տարվա առաջին 5 ամիսներին Անթալիա է ժամանել 21 ռուս զբոսաշրջիկ: Սա, ըստ թուրքական իշխանությունների:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում այդքան խորը ճգնաժամը ստեղծվել է ինչպես ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցվելու միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների սառեցմամբ, այնպես էլ Թուրքիայում անվտանգության հետ կապված խորացվող խնդիրներով: Թուրքիա սկսել են այցելել ավելի քիչ զբոսարջիկներ նաեւ Գերմանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից: Ներկա դրությամբ` այս տարի թուրքական զբոսաշրջության ոլորտի կորուստն արդեն կազմել է 3,5 մլրդ դոլար:
Source: Yerkir Media
Link: Ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում նվազել է