Ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ

Ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, «այդ հիմնարկները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ»:

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում վարչապետն ասել է, թե այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են: Հայաստանը պատրաստ է համագործակցության: Ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են»:

Մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն էր հայտնել` կապված Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի ցուցաբերած ռազմակենսաբանական ակտիվության հետ: Նրա խոսքով, Մոսկվայում համարում են, որ չնայած հակառակ բոլոր հավաստիացումներին` Միացյալ Նահանգների գործողությունները իրականացվում են ամերիկյան ռազմական գերատեսչության հետաքրքրությունների շրջանակում, այլ ոչ մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են կանխարգելումը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարը:

Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է այն փաստը, որ Ռուսաստանում անհասկանալի է, թե ինչ նպատակներով են հավաքում տարբեր էթնոսների ներկայացուցիչների բիոմատերիալները: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ այդ կենսաբանական նյութերի հավաքման վերաբերյալ տվյալների տիրապետում են ռուսական հատուկ ծառայությունները:

Source: Yerkir Media
Link: Ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image