Սահմանափակվել է էժան դեղեր ներմուծող «Վիտա-ֆարմ» ընկերության գործունեությունը

Առողջապահության նախարարությունն ու «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը սահմանափակել են դեղերի ներմուծմամբ զբաղվող «Վիտա-ֆարմ» ընկերության գործունեությունը: Տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վիտա Ֆարմ»-ի կողմից դեղերի ներմուծումը մերժվել է՝ դրանք մեր երկրում գրանցված չլինելու հիմքով:

Ընկերությունը դեղեր ներմուծում է միջինում 3 անգամ ավելի ցածր գներով: Իսկ սա նշանակում է, որ դեղերը կարող էին շուկայում իրացվել ավելի էժան: «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող դեղերի միջեւ առկա են եղել փաթեթավորման ոչ էական՝ աննշան տարբերություններ, որոնք, որեւէ կերպ դեղի ներմուծումը մերժելու հիմք չէին կարող լինել:

Հանձնաժողովի դիտարկմամբ, սահմանափակվել է տնտեսական մրցակցությունը եւ միաժամանակ սպառողին զրկել առավել մատչելի գներով դեղորայք գնելու հնարավորությունից: Վերոնշյալ խնդրի ամբողջական լուծման նպատակով ուսումնասիրությունների փաթեթն ուղարկվել է Առողջապահության նախարարություն:


Source: Yerkir Media
Link: Սահմանափակվել է էժան դեղեր ներմուծող «Վիտա-ֆարմ» ընկերության գործունեությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image