Սահմանին ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

April 29, 2017

Ապրիլի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ կայքը, սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Source: Yerkir Media
Link: Սահմանին ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image