Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Իսկ ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել էր տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ուտարբեր տիպի նռնականետերից խախտել կրակիդադարեցման պայմանավորվածությունը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Source: Yerkir Media
Link: Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել