Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնութունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել

Սերբիայի Նովի-Սադ քաղաքի «Spens Arena» մարզապալատում անցկացվող սամբոյի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Այս մասին  տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով. «Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/:

Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:

Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ,  Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/»:

Source: Yerkir Media
Link: Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնութունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image