Սաուդյան Արաբիայում ծարավից տանջվող օձին շշով ջուր են խմեցրել (տեսանյութ)

May 22, 2017

Համացանցում հրապարակել են տեսագրությունը, թե ինչպես է օձը ջուր խմում շշով: Ինչպես գրել Է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում:

Տեսահոլովակում երեւում Է, թե ինչպես է օձն ագահաբար ջուր խմում շշով, որը բռնել է կադրից դուրս գտնվող մարդը: Երբ շշի պարունակությունը վերջացել է, սողունը հեռացել է:

Հրատարակությունը նշում Է, որ Ռուբ Էլ Խալի անապատում, որտեղ էլ, ենթադրաբար, տեղի է ունեցել մարդու հետ օձի հանդիպումը, ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի 40 – 50 աստիճան:
Ավելի վաղ նման դեպք տեղի է ունեցել Հնդկաստանում թագավորական կոբրայի հետ, որը սողացել Է բնակավայր ջուր չլինելու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Source: Yerkir Media
Link: Սաուդյան Արաբիայում ծարավից տանջվող օձին շշով ջուր են խմեցրել (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image