Սաուդյան Արաբիայի արեւմտյան Մեդինա քաղաքում՝ Մուհամմեդ Մարգարեի մզկիթի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել է ուժային կառույցների 4 աշխատակից։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ մահապարտը փորձել է մտնել մզկիթ, սակայն կասկած է առաջացրել իրավապահների մոտ, եւ երբ նրանք փորձել են խուզարկել ահաբեկչին, նա գործի էր դրել մարմնին ամրացված պայթուցիկը։ Փաստի առիթվ հետաքննություն է սկսվել։ Մզկիթի մուտքերին տեղակայվել են հավելյալ ստուգման կետեր։
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռեւս չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Թեեւ հիմնական կասկածյալը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է: Նախարարությունը տեղեկացրել է, որ ավելի մեծ զոհերից խուսափել են իրավապահների զգոնության շնորհիվ։
Մարգարեի մզկիթը իսլամում երկրորդ սրբավայրն է՝ Մեքքայի Սուրբ մզկիթից հետո։ Իսկ քաղաքը՝ Մադինան, որտեղ գտնվում է այդ մզկիթը, գլխավորաբար բնակեցված է շիաներով։
Source: Yerkir Media
Link: Սաուդյան Արաբիայում մահապարտ ահաբեկչը պայթեցրել է իրեն մզկիթի մոտ. կա 4 զոհ