Սաուդյան արքայազնն օդանավի տոմսեր է գնել 80 բազեի համար

January 31, 2017

Reddit սոցցանցի lensoo մականունով օգտատերը հրապարակել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են տասնյակ բազեներ «ճանապարհորդում» սովորական ուղևորատար օդանավով:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, աղմկահարույց լուսանկարն արել է անձնակազմի հրամանատարը:

Հրապարակման հեղինակը պնդում է, որ 80 բազեների համար, որոնք տեղավորվել են օդանավի մեջտեղի շարքի զգալի հատվածում, տոմսերը գնել է Սաուդյան Արաբիայի արքայազնը: Ավելին՝ բազեներին չանհանգստացնելու համար նրանց աչքերը փակել են հատուկ կապիչներով:

 


Source: Yerkir Media
Link: Սաուդյան արքայազնն օդանավի տոմսեր է գնել 80 բազեի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image