«Սասնա ծռերին» փաստաբանները կսպասարկեն անվճար

August 3, 2016

Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը:

Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Այս մասին հաղորդեցին «Իրավունքի Եվրոպա» միավորումից:

«Սասնա ծռեր» խումբն ուներ 31 անդամ, սակայն ընդհանուր գործի շրջանակներում ձերբակալվել է 47 անձ, որոնցից 24-ին օգոստոսի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել:


Source: Yerkir Media
Link: «Սասնա ծռերին» փաստաբանները կսպասարկեն անվճար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image