Դոնբասում ռուս լրագրողների սպանության համար դատապարտված եւ նախագահ Պուտինի հրամանագրով ներում ստացած ուկրաինացի զինվորական, Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն 2015 թ. վաստակել է 406.825 հազար հրիվեն (մոտ 1.1 մլն ռուբլի): Իր եկամուտների եւ ծախսերի մասին հրապարակված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Հայտարարության համաձայն, այդ գումարի գրեթե կեսը` 201.818 հազար հրիվենը (մոտ 530,8 հազար ռուբլի) Սավչենկոն վաստակել է հեղինակային իրավունքների վարձատրություն եւ մտավոր սեփականության իրավունքների վաճառքի իրականացման շնորհիվ:
Սավչենկոյի ընտանիքի շահույթը կազմել է 34,136 հրիվեն (մոտ 91 հազար ռուբլի)
Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը մայիսի 25-ին Սավչենկոյի ներման հրամանն է ստորագրել, ով դատապարտել էր 22 տարվա անազատության: Ներումից հետո Սավչենկոյին տեղափոխել են Կիեւ:
Source: Yerkir Media
Link: Սավչենկոն, բանտարկության ընթացքում, շուրջ 1.1 մլն ռուբլի է աշխատել