Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով:
Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, իսկ հայրենի եզերքին, հայ մարդուն ձոնված Ձեր գործերը նոր խոսք ու գեղագիտական նոր մոտեցումներ են մեր կերպարվեստում»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: