Սթինգի համերգը Մոսկվայում՝ այսօր

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Սթինգի համերգը՝ « 57th & 9th » համաշխարհային շրջագայության շրջանակում, տեղի կունենա այսօր՝ երեքշաբթի օրը, Մոսկվայի «Օլիմպիսկի» մարզահամալիրում, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Սթինգի «57th & 9th »  շրջագայությունը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ին՝ Վանկուվերում (Կանադա): Համերգներ են տեղի ունեցել  Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի 50 քաղաքներում:

Մոսկվայում Սթինգը համերգով հանդես կգա կիթառահար Դոմինիկ Միլլերի, թմբկահար Ջոշ Ֆրիզոմի, կիթառահար Ռուֆուս Միլլերի հետ:

Source: Yerkir Media
Link: Սթինգի համերգը Մոսկվայում՝ այսօր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image