«Սիմփսոններ» մուլտսերիալը ևս մեկ ռեկորդ կսահմանի

panorama.am-Fox հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել երկարաձգել «Սիմփսոններ» մուլտիպլիկացիոն սերիալը՝ նկարահանելով 29-30-րդ սեզոնները: Լուրը գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով  CNN-ին:

30-րդ սեզոնի ավարտին սերիալն արդեն կունենա 669 սերիա:

Այսպիսով, «Սիմփսոններ»-ը, որն արդեն ունի ներկայումս հեռուսատեսությունում ցուցադրվող «ամենահին սերիալ ռեկորդը», նաև կսահմանի սերիաների թվով «ամենաերկար սերիալ» ռեկորդը: Ներկա պահին այդ ռեկորդը պատկանում է «Ծուխ կրակոցից» սերիալին, որն ունի 635 մաս:

Մուլտիպլիկացիոն սերիալի առաջին սերիան ցուցադրվել է 1989 թվականին:


Source: Yerkir Media
Link: «Սիմփսոններ» մուլտսերիալը ևս մեկ ռեկորդ կսահմանի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image