Սինձո Աբեն վերընտրվել Է Ճապոնիայի վարչապետ

Սինձո Աբեն նոյեմբերի 1-ին վերընտրվել Է Ճապոնիայի կառավարության ղեկավար: Նրա թեկնածության օգտին քվեարկել Է երկրի խորհրդարանի ստորին պալատը, որտեղ անցած ամսվա վերջին կայացած ընտրությունների արդյունքներով կառավարող դաշինքը, որը գլխավորում Է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել Է տեղերի երկու երրորդը։

Այսպիսով, Սինձո Աբեն կարող Է վարչապետ մնալ մինչեւ 2021 թվականը՝ այդ պաշտոնում գտնվելու տեւողությամբ ռեկորդ սահմանելով Ճապոնիայի հետպատարազմյան պատմության մեջ:

Դա հնարավոր դարձավ 2017 թվականի սկզբին կուսակցության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների շնորհիվ: Առաջիկա ժամերին վարչապետը պետք Է հայտարարի կառավարության նոր կազմը, որում վերադասավորումներ չեն սպասվում։

Source: Yerkir Media
Link: Սինձո Աբեն վերընտրվել Է Ճապոնիայի վարչապետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image