Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

Սիրիական բանակը ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը, որը գտնվում է Դեր Զորից 45 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է սիրիական կառավարական բանակի բրիգադի գեներալներից մեկը:

Սիրիական ջոկատները հսկողության տակ են վերցրել Մեյադին քաղաքի արևմտյան շուկան, Ար Ռահբա միջնաբերդը և Սավամի ալ-Գալյալ շրջանը: Ահաբեկիչների հետ մարտեր են ընթանում քաղաքի հարավում, որտեղ կառավարական ուժերը գրավել են աշ-Շաբլի և ալ-Մադֆայա շրջանները:

Նա պատմել է, որ բանակը խաղաղ բնակչությանը քաղաքից դուրս բերելու համար մարդասիրական միջանցք է ապահովել: Գրոհայինները շարունակում են իրենց մոտ պահել քաղաքի բնակչության մի մասին՝ նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:

Source: Yerkir Media
Link: Սիրիական բանակը ներխուժել է ԻՊ-ի կողմից վերահսկվող խոշորագույն քաղաքներից մեկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image